Շվեդիայում անհայտ անձինք պայթուցիկ սարք են նետել բնակարան
International newsՇվեդիայի հարավային Մալմյո քաղաքում անհայտ անձինք պայթուցիկ սարք են նետել բնակելի շենքի բնակարաններից մեկը: Քաղաքի ոստիկանության հաղորդմամբ՝ վիրավորներ չկան, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մալմյոյի բնակարաններից մեկում դեռեւս անհայտ առարկա է պայթել: Տուժածներ չկան, միայն նյութական վնաս է պատճառվել»,- ասված է մամուլի հաղորդագրությունում:
Բնակարանում կին եւ երեք փոքր երեխաներ են եղել: