Գերմանիայում ներգաղթյալների թիվը հասել է նոր մաքսիմումի
International newsՄիգրացիոն անցյալ ունեցող Գերմանիայի բնակիչների թիվը անցած տարվա համեմատ աճել է 8.5 տոկոսով՝ կազմելով 18.6 միլիոն մարդ և հասնելով նոր մաքսիմումի: Այս մասին հայտնում է Focus –ը՝ հղում անելով պետական վիճակագրական ծառայությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ներգաղթյալների թվի կտրուկ աճը բացատրվում է այդ թվում 2015 և 2016 թվականներին փախստականների ներհոսքով:
Նշվում է, որ 2.3 միլիոն մարդ ներգաղթել է Մերձավոր Արևելքից. սա 51 տոկոսով գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը:
Հատկանշական է, որ ներգաղթյալների մեծամասնությունը գերմանական քաղաքացիություն ունի: