Աֆղանստանի մզկիթներից մեկում որոտացած պայթյունից զոհերի թիվը հասել է 29-ի
International newsԱֆղանստանի Հերաթ քաղաքի մզկիթներից մեկում որոտացած պայթյունից զոհերի թիվը հասել է 29-ի, վնասվածքներ է ստացել ավելի քան 60 մարդ: Այս մասին հայտնում է տեղական Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով իշխանությունների ներկայացուցիչներին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մահապարտ ահաբեկիչը ներխուժել է մզկիթ և կրակ բացել մարդկանց վրա, ինչից հետո ակտիվացրել է պայթուցիկ սարքը: