Իսպանիայի վարչապետը խոստացել Է, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն չի կայանա
International newsԻսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը օգոստոսի 2-ին հավաստիացրել Է, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն, որը տարածքային իշխանությունները պլանավորում են անցկացնել հոկտեմբերի 1-ին, չի կայանա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է El Pais թերթը: Ըստ նրա տեղեկատվության, վարչապետն ընդգծել Է, որ «օրենքը եւ ժողովրդավարությունը չի կարելի բաժանել», եւ հավելել Է, որ «Իսպանիան զարգացած ժողովրդավարություն Է»: Ռախոյը նշել Է, որ «հոկտեմբերի 1-ին հանրաքվե չի լինի» թագավորության կազմից Կատալոնիայի դուրս գալու շուրջ: Կառավարության ղեկավարը, որն այժմ հանգստանում Է Գալիսիայի ինքնավար հանրակցությունում, նաեւ չի բացառել, որ օգոստոսի 16-ին Նախարարների խորհրդի արտահերթ նիստ կգումարի, եթե կատալոնական իշխանությունները փորձեն հավանություն տալ հանրաքվեի օրենքին: «Սկզբունքորեն ես դա չեմ բացառում»,-ասել Է Ռախոյը, հավելելով, որ սկզբնապես հաջորդ նիստը պլանավորված Էր օգոստոսի 25-ին: Կատալոնիան ինքնավար հանրակցություն Է պիրենեյան թագավորության հյուսիս-արեւելքում: Վերջին տարիներին տարածաշրջանում զգալիորեն ուժեղացել են անջատողական տրամադրությունները: Անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին մարզի խորհրդարանը հավանություն տվեց Իսպանիայի կազմից դուրս գալու շուրջ հանրահարցում անցկացնելու բանաձեւին: Դրանից հետո Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց այս փաստաթղթի գործողությունը:
Չնայած դրան, հունիսի սկզբին ինքնավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել Է, որ անկախության հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 1-ին: Հարցը, որը պլանավորում են հանրահարցման դնել, կհնչի հետեւյալ կերպ. «Ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն՝ կառավարման հանրապետական ձեւով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: