«Երեխաների մասին մտածելու ժամանակը չէ»․ Պուգաչովայի թոռն ու նրա կինն առաջին հարցազրույցն են տվել հարսանիքից հետո. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Հուլիսի 27-ին երգչուհի Ալլա Պուգաչովայի թոռը՝ 26-ամյա երգիչ Նիկիտա Պրեսնիկովն ամուսնացել է իր ընտրյալի՝ դերասանուհի Ալյոնա Կռասնովայի հետ։ Հարսանիքից հետո զույգը մեղրամսի չի մեկնել, այլ տեղափոխվել է իրենց սեփական տուն։
Woman-ը գրում է, որ ամուսնական զույգն իրենց առաջին հարցազրույցն է տվել։ Նրանք խոսել են ապագայի ծրագրերի, աշխատանքի, ինչպես նաև երեխաներ ունենալու մասին։
«Ալյոնան դեռ պետք է համալսարանն ավարտի, իսկ ես այժմ շատ աշխատանք ունեմ։ Դեռ երեխաների մասին մտածելու ժամանակը չէ»,- ասել է Նիկիտան։
Այլոնան էլ հավելել է, որ գուցե 3 տարուց սկսեն մտածել այդ մասին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: