Բրիտանական օդանավակայանում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
International newsԼոնդոնի մոտակայքում գտնվող Սաութենդ օդանավակայանում ձերբակալվել է ահաբեկչություն նախապատրաստելու համար կասկածվող տղամարդը: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը:
«Օգոստոսի մեկին Սաութենդ օդանավակայանում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 49-ամյա տղամարդուն, ինչից հետո ահաբեկչական ակտ նախապատրաստելու կասկածանքով կայացվել է նրան կալանավորելու որոշում»,-նշել են ոստիկանության աշխատակիցները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկա պահին ձերբակալվածը գտնվում է Լոնդոնի ոստիկանության բաժիններից մեկի նախնական կալանքի խցիկում: Իրավապահ մարմինները աշխատակիցները որոնումներ են իրականացնում Էսսեքս կոմսությունում գտնվող նրա բնակության վայրում: