Վենեսուելայի սահմանադրական ժողովը կսկսի աշխատել օգոստոսի 3-ին
International newsՎենեսուելայի Սահմանադրական ժողովը, որի ընտրություններն անցկացվել են անցած կիրակի, պաշտոնապես կսկսի աշխատանքն օգոստոսի 3-ին: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Մոսկվայում Վենեսուելայի դեսպան Կառլոս Ֆարիա Տորտոսան:
«Հինգշաբթի օրվանից մենք բոլորս կհետևենք ժողովի աշխատանքին, որը կհաստատվի և պաշտոնապես կսկսի աշխատանքը», - ասել է Կառլոս Ֆարիա Տորտոսան Մոսկվայում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:
Դեսպանի խոսքով՝ սահմանադրական ժողովի անդամները կքննարկեն խաղաղության և տնտեսության զարգացման հարցերը: