Qatar Airways-ը հրաժարվել է բաժնետոմս գնել American Airlines-ում
International newsՔաթարում տեղակայված Qatar Airways ավիափոխադրողը հրաժարվել է 10 տոկոս բաժնետոմս ձեռք բերել ամերիկյան American Airlines ընկերությունում: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Qatar Airways-ի որոշումը կապված է վերջերս տեղի ունեցած American Airlines-ի «տեղեկությունների հանրային բացահայտման» հետ: Հիմնվելով այս տեղեկությունների վրա՝ Qatar Airways-ը հայտնել է, որ ամերիկյան ավիափոխադրող ընկերությունում բաժետոմս գնելն «այլևս չի համապատասխանում ընկերության նպատակներին»:
Qatar Airways-ը նաև հավաստիացրել է, որ կշարունակի ԱՄՆ-ում ներդրումներ անելու հնարավորություններ փնտրել: