Թրամփը հերքել է տարածված հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ Սպիտակ տունն «իսկական փոս» է անվանել
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել լրատվամիջոցների հասցեին եւ բացարձակ սուտ անվանել հրապարակումը, որտեղ ինքն իբր ասում է, թե Սպիտակ տունն «իսկական փոս» է, փոխանցում է Gazeta-ն։
«Ես սիրում եմ Սպիտակ տունը, դա իմ տեսած ամենահիասքանչ շինություններից մեկն է։ Սակայն կեղծ լուրերի համաձայն՝ ես այն փոս եմ անվանել»,-Twitter-ի իր էջում գրել է նա։
ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ տվյալ հոդվածը «բացարձակ սուտ է»։
Ավելի վաղ Golf մարզական պարբեականը հայտնել է, որ Դոնալդ Թրամփն իր գոլֆ ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տունն «իսկական փոս» է անվանել: