Exclusive. «Ես նոր Լիա դարձա». Լիա Զախարյանը՝ Սարոյի նոր տեսահոլովակում նկարահանվելու եւ ոճային կտրուկ փոփոխության մասին (ֆոտո/վիդեո)
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Այս շրջանում Outdance սիթքոմում նկարահանվող դերասանուհի Լիա Զախարյանին շուտով հեռուստադիտողը կտեսնի երգիչ Սարոյի նոր՝ «Խոստանում եմ» տեսահոլովակում, որի հերոսուհուն մարմնավորելու համար Լիան դիմել է ոճային կտրուկ փոփոխության: Տեսահոլովակում իր կերպարի մասին դերասանուհին առաջինը պատմել է NEWS.am STYLE-ին՝ խոսելով նաեւ ամառային հանգստի մասին: Լիան նաեւ մեզ է տրամադրել դեռեւս չհրապարակված կադրեր՝ Սարոյի նոր տեսահոլովակի նկարահանման ընթացքից.

«Այս աշխատանքն ինձ համար տարբերվեց, քանի որ տեսահոլովակում նկարահանվելու իմ առաջին փորձն էր: Ներկայացա ինձ համար բոլորովին նոր կերպարով՝ թե՛ արտաքնապես, թե՛ ներքին տեսակով:
Ինձ համար նորություն էր առանց տեքստի խաղալը (ծիծաղում է), հայացքները, էմոցիաները, հոգեվիճակը…ամբողջ սերն արտահայտել ապրումների միջոցով: Բացի այդ՝ նկարահանվեցի մի երգչի տեսահոլովասկում, որի երգերը միշտ լսել եմ, լսում եմ: Սիրում եմ Սարոյի գործերը»,-ասում է Լիան՝ հավելելով, որ շատ էր հավանել իրեն նոր կերպարում.


«Հիմա այդ կերպարի մեջ չեմ, բայց 3 օր մնացի այդպիսին :) Շատ էի հավանել, ասում էին՝ շատ էր ինձ սազում»,-նշում է նա եւ ավելացնում. «Սիրում եմ կտրուկ ոճային փոփոխություններ: Ես վստահեցի ռեժիսոր Արեն Բայադյանին եւ ոճաբան Արամ Նիկոլյանին:


Շնորհակալ եմ նրանց. նրանց շնորհիվ ես նոր Լիա դարձա, ունեցա նոր կերպար, նոր դերասանուհի բացահայտեցի իմ մեջ: Նման պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատելն ինձ համար մեծ պատիվ է ու շատ մեծ փորձ»,-ասում է Լիան, որն արդեն վայելում է իր ամառային հանգիստը.


«Ներկա պահին իմ ծննդավայրում եմ՝ Գորիսում: Հետո չգիտեմ՝ ինչպես կանցկացնեմ հանգիստս: Եթե նկարահանումների չվերադառնամ, կշարունակեմ պլանավորել այն: Իսկ հետո անպայման վերադառնալու եմ եթեր: Այդ մասին մի փոքր ուշ կկիսվեմ ձեզ հետ»,-ժպիտով հավելեց դերասանուհին:
Սյունե Առաքելյան