Ռոնալդուի ընկերուհու հղի լուսանկարը (ֆոտո)
LifestyleՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Ջորջինիա Ռոդրիգեսը հաստատել է, որ հղի է: Իսպանացի 22-ամյա մոդելը մասնակցել է HOLA ամսագրի ֆոտոսեսիային եւ հարցազրույցում նշել է, որ շատ է սիրում երեխաների:
«Շատ եմ սիրում հետեւել ինձ, զբաղվել սպորտով եւ ուտել բնական մթերքներ»,- ասել է Ջորջինիա Ռոդրիգեսը:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին 32-ամյա Ռոնալդուն երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Պորտուգալիայի հավաքականի ավագից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Ռոնալդուի 6-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից:
Ջորջինիա Ռոդրիգեսը նախկինում Մադրիդում աշխատել է Gucci խանութում: Նա Ռոնալդուի հետ ծանոթացել է նախորդ տարվա նոյեմբերին Փարիզում անցկացված Dolce & Gabbana-ի նորաձեւության երեկոյի ընթացքում: