Համեմի յուղը հավասարազոր է հակաբիոտիկներին
LifestyleՄասնագետներն ուսումնասիրել են համեմի յուղը և բացահայտել, որ այն կարող է օգտագործվել մի շարք վարակների բուժման համար, այդ թվում՝ աղիքային ցուպիկի և սալմոնելայի: Այդ բույսի թուրմը վերացնում է մի շարք վտանգավոր մանրէներ, որոնք առաջացնում են դեղերի նկատմամբ կայուն վարակներ:
Գիտնականները համեմի սերմերից պատրաստված յուղը փորձել են 12 վտանգավոր մանրէների վրա: Պարզվել է, որ 1,6%-ից պակաս յուղ պարունակող լուծույթն ընդունակ է կանգնեցնել մանրէների բազմացումը, իսկ որոշներին` նույնիսկ ոչնչացնել:
Մասնագետները պնդում են, որ համեմի յուղը կարող է օգնել միլիոնավոր մարդկանց, ովքեր տառապում են մարսողական համակարգի հիվանդություններից:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.news-ը: