Թուրքիան կարող է ապահովել Քաթարի բոլոր պահանջները. թուրք նախարար
International newsԹուրքիան կարող է ապահովել Քաթարի բոլոր պահանջները։ Այդ մասին թուրք-քաթարական գործարար համաժողովի ժամանակ ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը։
Թուրք նախարարն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը։ Ամբողջ աշխարհում Քաթարի ներդրումների ընդհանուր ծավալը 335 մլրդ դոլար է, Թուրքիայում Քաթարի ներդրումների ծավալը՝ 18 մլրդ դոլար, նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ Պարսից ծոցի պետությունները խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու համար։ Դոհային ներկայացվել է տասներեք պահանջներից բաղկացած ցուցակ, որոնց կատարման դեպքում միայն երկրի հետ հարաբերությունները հնարավոր է վերականգնվեն։