Տուսկ․ Լեհաստանը կարող է լքել ԵՄ-ն
International newsԵվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մտահոգված է նրանով, որ Լեհաստանը կարող է լքել ԵՄ-ն, հայտնում է AP-ն։
Տուսկի մեկնաբանությունները հնչել են «Իրավունք ու օրենք» իշխող կուսակցության ու ԵՄ-ի հակամարտության ֆոնին, Լեհաստանում արդարադատության համակարգի բարեփոխման կապակցությամբ, որը ԵՄ-ն համարում է ոչ ժողովրդավարական, նաեւ Եվրոպայի վերջին կուսական անտառում ծառահատման կապակցությամբ՝ չնայած այն կանգնեցնելու մասին Եվրադատարանի որոշմանը։
«Ինձ թվում է դա նախաբան է, որից հետո Լեհաստանը կհայտնի, որ ինքը ԵՄ-ի կարիքը չունի։ Ես մտավախություն ունեմ, որ այդ պահը հեռու չէ»,- ասել է Լեհաստանի նախկին վարչապետը լրագրողներին։