Եվրոպական բիզնեսի ասոցիացիան քննադատել է ԱՄՆ-ի սահմանած նոր հակառուսական պատժամիջոցները
International newsԵվրոպական բիզնեսի ասոցիացիան դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից ընդունված նոր հակառուսական պատժամիջոցներին, այս մասին հայտնում է ռուսական РИА Новостиգործակալությունը:
«Ասոցիացիայի ներկայացուցիչները համոզված են, որ հենց բիզնեսն է առավել ամուր կապում պետություններին և ազատ առևտրի սկզբունքները չպետք է ենթարկվեն նման սահմանափակումների», - ասված է տարածված հայտարարության մեջ:
Ասոցիացիան նաև խորհուրդ է տվել երկու երկրներին ընտրել շփման նոր ճանապարհ, որը թույլ կտա տարանջատել քաղաքականությունը բիզնեսից:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 2-ին ստորագրել է Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին Կոնգրեսի առաջարկած օրինագիծը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առանձնահատուկ ցինիզմ է որակել ԱՄՆ կոնգրեսի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները։