Բժիշկները կնոջ աչքից 27 հատ լինզա են դուրս բերել (Photo)
LifestyleԲրիտանական Սոլիհոլլ քաղաքի հիվանդանոց դիմեց 67-ամյա բնակչուհին՝ կատարակտի հեռացման վիրահատության համար: Հետազոտության ժամանակ կնոջ աչքերից մեկում տարօրինակ ստվար զանգված նկատեցին: Ավելի խորացված ուսումնասիրության արդյունքում բժիշկները ծեր կնոջ աչքից 27 հատ կոնտակտային լինզա դուրս բերեցին:
Ապշահար կինը ինքն էլ զարմացած էր իր տեսածից, իսկ աչքի չորությունն ու դիսկոմֆորտը վերագրում էր ծերությանը:
