Վենեսուելայի իշխանությունները հաղորդել են Կարակասում Իսպանիայի դեսպանատան վրա հարձակման մասին
International newsՎենեսուելայի իշխանությունները հաղորդել են Կարակասում Իսպանիայի դեսպանատան վրա հարձակման մասին, գրում է AP-ն: Դատախազության տվյալներով՝ մոտոցիկլետով երկու անձինք դեսպանատան շենքի վրա «բենզինե ռումբեր» են նետել: Reuters-ի փոխանցմամբ՝ դրանք «Մոլոտովի կոկտեյլներ» են:
Հնարավոր տուժածների կամ շենքի վնասվելու մասին չի հաղորդվում: Հետաքննություն է սկսվել:
Վենեսուելայում արդեն մի քանի ամիս է՝ բողոքի ակցիաներ են ընթանում: Պատճառը Սահմանադրությունը փոխելու՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի ծրագրերն են: