Ամեն ինչ սեխի մասին
LifestyleԱմերիկացի հետազոտողները նոր մեթոդ են գտել սթրեսի դեմ պայքարի համար: Նրանք առաջարկում են օգտագործել սեխ:
Սեխը պարունակում է սուպերօքսիդիսմութազ ֆերմենտը, որի հակաօքսիդանտային հատկությունները կանխում են մարմնի հյուսվածքների վնասման գործընթացը, այսպես կոչված` ներբջջային օքսիդատիվ սթրեսը:
Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել սեխ հոգեկան խանգարումների դեպքում՝ ընկճախտ, մելանխոլիա, օգնում է նաև ռևմատիզմի, հոդացավերի դեպքում, օգտագործվում է որպես միզամուղ և երիկամները մաքրող միջոց, դադարեցնում է թարախային արտազատություններր:
Խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ունեն սակավարյունություն, սրտանոթային հիվանդություններ, աթերոսկլերոզ, անեմիա, երիկամների, լյարդի և միզապարկի խնդիրներ, փորկապություն, թութք, օգտագործվում է նաև կոսմետոլոգիայում՝ մաշկի տարբեր դեֆեկտները վերացնելու համար: Սեխի կեղևի եփուկը հանգստանում է ոտքերի այտուցները, իսկ սերմերը ունեն ճիճվաթափող հատկություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.news-ը: