Խուսափեք դիմահարդարման այս հնացած մեթոդներից
LifestyleԴիմահարդարները խորհուրդ են տալիս խուսափել դիմահարդարման հետևյալ հնացած մեթոդներից.
Եթե նախկինում նորաձև էր համարվում հոնքերին մուգ երանգ տալը, ապա այսօր մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել ակնհայտ ընդգծված հոնքերից, առավել ևս երբ ձեր վարսերը բաց երանգ ունեն:
Մասնագետները խորհուրդ են տալիս նաև խուսափել անհարկի փայլ պարունակող շրթներկից՝ փոխարենը նախընտրելով անփայլ երանգներ:
Եթե նախկինում դիմահարդարները ձգտում էին կնոջ մաշկը հնարվորինս անփայլ դարձնել, ապա այսօր նրանք նախընտրում են թողնել մաշկի բնական փայլը: