Պանաման ապաստան է տրամադրել Վենեսուելայի գերագույն դատարանի երկու դատավորներին
International newsՊանամայի կառավարությունը քաղաքական ապաստան է տրամադրել Վենեսուելայի գերագույն դատարանի երկու դատավորներին, որոնց երկրի խորհրդարանն էր նշանակել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Խոսքը դատավոր Գուստավո Սոսե Իսագիրեի ու դատավորի տեղակալ Մանուել Անտոնիո Էսպինոսեի մասին է։
«Պանաման դրական է պատասխանել քաղաքական ապաստանի մասին հարցմանը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Հիմա երկու դատավորներն է լ գտնվում են Պանամայի դեսպանատանը՝ Կարակասում։ Եւս վեց մարդ, այդ թվում գերագույն դատարանի հինգ դատավորներ, թաքնվում են Չիլիի դեսպանատանը։
Խորհրդարանը ընդամենը 13 դատավոր ու նրանց 20 տեղակալ է նշանակել։ Գերագույն դատարանը դեռ մինչեւ այդ նշանակումները նրանց զրկել է լեգիտիմությունից։ Իսկ հիմա Վենեսուելայի իշխանությունները սկսել են արգելափակել դատավորների հաշվեհամարները, իսկ նախագահ Մադուրոն խոստացել է նրանց բոլորին բանտարկել։