Թուրք լրագրողին մեղադրում են 3 տարեկանում մարքսիզմի մասին գիրք գրելու մեջ
International newsԹուրքիայում երեք ամիս շարունակ կալանքի տակ գտնվող լրագրող Օզան Քափլանօղլուին Բուրսա քաղաքի դատարանը մեղադրանք է առաջադրել ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու համար. թուրքական դատարանը պնդում է, որ լրագրողը 1994թ.-ին հեղինակել է մարքսիզմի մասին գիրք, որը տարածում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման գաղափարները: Այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Զավեշտալին այն է, որ 1991թ.-ին ծնված Քափլանօղլուն 1994թ.-ին եղել է 3 տարեկան և չէր կարող այդ տարիքում նման գիրք գրած լինել:
Ընդդիմադիր մամուլը դատական մեղադրանքը անվանել է թուրքական արդարադատության պատմության մեջ եղած ամենաաբսուրդ դեպքը, իսկ լրագրողի փաստաբանը նշել է, որ նման անհեթեթությամբ դատարանը խլել է իր պաշտպանյալի կյանքի երեք ամիսները, որոնք նա անցկացրել է բանտում: