Ավստրիական Ալպերում փրկարարական ուղղաթիռը տարհանել է լեռնագնացին և վթարի ենթարկվել
International newsԱվստրիական Ալպերում լեռնագնացին տարհանելուց անմիջապես հետո վթարի է ենթարկվել փրկարարական ուղղաթիռը: Ուղղաթիռն ուժեղ բախվել է լեռնաշղթային, սակայն բոլորը՝ օդաչուն, փրկարարը, լեռնագնացը և բուժաշխատողը, ողջ են մնացել:
Die Süddeutsche Zeitung-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Գրոսգլոկների՝ Ավստրիայի ամենաբարձր լեռան վրա (3798 մետր): Լեռնագնացն օգնություն է խնդրել, քանի որ լեռ բարձրանալու ժամանակ ցավեր է զգացել սրտի հատվածում: Դեպքի վայր ժամանած ուղղաթիռը բարեհաջող վերցրել է նրան, սակայն բարձրանալուց հետո օդաչուն կորցրել է վերահսկողությունը. ուղղաթիռը պտտվել է օդում և ընկել ժայռերի վրա:
Նշվում է, որ հարևան գագաթի վրա գտնվող լեռնագնացը նկարահանել է տեղի ուենցածը: Սրտի ցավեր ունեցող լեռնագնացին այլ ինքնաթիռ են նստեցրել և հիվանդանոց տեղափոխել: