ՄԱԿ-ի ԱԽ-ն քվեարկել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու բանաձեւի օգտին
International newsՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու բանաձեւի օգտին, գրում է ՌԻԱ Նովոստին:
Բանաձեւը Հյուսիսային Կորեայի արտահանման արգելք է սահմանում, մասնավորապես՝ երկաթի, երկաթի հանքանյութի, կապարի, ածխի եւ ծովամթերքի: Նաեւ սառեցվելու են Հյուսիսային Կորեայի Արտաքին առեւտրի բանկի հաշիվները, իսկ ՄԱԿ-ի բանաձեւերը խախտած հյուսիսկորեական նավերին կարգելվի մուտք գործել այլ պետությունների նավահանգիստներ:
ՄԱԿ-ի անդամ պետությունները պարտավորվելու են իրենց տարածքում չավելացնել Հյուսիսային Կորեայից աշխատակիցների թիվը, նոր համատեղ ձեռնարկություններ չստեղծել Հյուսիսային Կորեայի հետ եւ չընդլայնել գործող ընկկերությունները:
Նոր պատժամիջոցներ են ներդրվել Փհենյանի հրթիռային եւ միջուկային ծրագրերի հետ կապ ունեցող անձանց նկատմամբ: