Թուրքիայում ավտոբուս է կողաշրջվել. հինգ հոգի մահացել է
International newsԹուրքիայում ավտոբուս է կողաշրջվել, որի հետևանքով կա առնվազն 5 զոհ, գրում են տեղական լրատվամիջոցները:
Ավտոբուսը, որը Ստամբուլից Օրդա էր երթևեկում, դուրս է եկել մայրուղուց և կողաշրջվել: Կա 5 զոհ, 36 վիրավոր:
Պատահարը տեղի է ունեցել Մերզոֆին քաղաքի մոտ: Վիրավորներին անմիջապես հիվանդանոց են տարել, իսկ ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ: