Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիայում լարվածության թուլացման գոտիների ստեղծումը
International newsՌուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլյութ Չավուշօղլուն կիրակի հանդիպման ընթացքում քննարկել են Սիրիայում լարվածության թուլացման գոտիների ստեղծումն ու այդ երկրում հրադադարի ռեժիմը։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը։
«Նախարարներն առարկայնորեն քննարկել են իրադրությունը Սիրիայում, նաեւ՝ այդ երկրում լարվածության թուլացման գոտիներ ստեղծելու հուշագրի, հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ քաղաքական կարգավորման գործընթացին օժանդակելու համատեքստում։ Քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունների առանձին հարցեր»,-ասվում է հաղորդագրությունում։