Բրիտանացի հաղորդավար Ջերեմի Քլարքսոնը թոքաբորբով հիվանդանոց է տեղափոխվել
International newsBBC հեռուստաալիքով հեռարձակվող Top Gear հաղորդման նախկին հաղորդավար Ջերեմի Քլարքոնը թոքաբորբով Մայորկայի հիվանդանոց է տեղափոխվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Sky News հեռուստաալիքը։
«Ջերեմի Քլարքսոնը ընտանիքի հետ Մայորկայում հանգստի ժամանակ հիվանդանոց է տեղափոխվել եւ բուժվում է թոքաբորբի դեմ», - հայտնել է The Grand Tour հաղորդման ներկայացուցիչը, որն այժմ վարում է Քլարքսոնը։
Շոումենն Instagram-ի իր էջում հրապարակել է իր ձեռքի լուսանկարը՝ հիվանդանոցային թեւնոցով եւ դրան ամրացված խողովակներով ու մակագրել․ «Արձակուրդի ժամանակ սովորաբար ես այսպիսի թեւնոցներ չեմ կրում»։