Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փոխադարձ պատժամիջոցները
International newsՀարավասիական երկրների ընկերակցության արտգործնախարարների մակարդակով Մանիլայում անցկացվող հանդիպման ժամանակ առանձնազրույց ունեցած Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ռեքս Թիլերսոնը քննարկել են Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների ու ՌԴ-ի՝ դրա դեմ կիրառած միջոցները, գրում է РИА Новости գործակալությունը:
Լրատվամիջոցների հետ զրույցում Լավրովը նշել է, որ իր ամերիկացի գործընկերոջն ամենից առաջ հետաքրքրում էին Ռուսաստանի պատասխան քայլերի բացատրությունը, ինչն էլ մանրամասն ներկայացվել է վերջինիս:
Կողմերը նաև քննարկել են կիբեր անվտանգությանն ուղղված համատեղ քայլերի հնարավորության, ինչպես նաև միջազգային մի շարք խնիդրներ՝ մասնավորապես, Կորեական թերակղզում և Սիրիաում տիրող իրավիճակի մասին: