Վենեսուելլայում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ռազմական բազայի տարածքում
International newsՎենեսուելլայում ռազմական բազայի տարածքում տեղի է ունեցել ահաբեկչական պայթյուն, այս մասին հայտնում է АР գործակալությունը:
Զոհերի և նյութական վնասի մասին առայժմ մանրամասն տեղեկություններ չեն հրապարակվում:
Նշվում է, որ դեպքի առնչությամբ արդեն ձերբակալվել է մի քանի մարդ:
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ զինվորական հագուստով տղամարդիկ հայտարարում են ռազմական հեղաշրջման սկզբի մասին: