Մայք Փենսը հերքել է 2020թ.-ի նախագահական ընտրություններում թեկնածություն դնելու մասին լուրերը
International newsԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հերքել է այն լուրերը, թե պատրաստվում է մասնակցել 2020թ.-ի նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Ավելի վաղ ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականը գրել էր, որ Փենսն արդեն ակտիվորեն սկսել է ստեղծել քաղաքական «բազա» ՝ հաջորդ նախագահական ընտրություններում հանդես գալու համար: Մինչդեռ պաշտոնյան հերքել է լուրը: Ավելին՝ նա հայտարարել է, որ խորապես վիրավորված է տպագրված լուրից:
«New York Times-ում հրապարակված նյութը վիրավորական է իմ, իմ ընտանիքի և թիմի համար», - ասել է Փենսն ու հավելել, որ նման լուրերը տարածողները ցանկանում եմ մասնատել ԱՄՆ ներկայիս նախագահի ադմինիստրացիային: