Yerevan, 18.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանը թե՛ ներքին և թե՛ արտաքին հարցերի խաչմերուկում է. Կայծ Մինասյան

Interview

1in.am-ը գրում է.

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:

– Ռուսամերիկյան նոր դիմակայությունը կարո՞ղ է Արցախյան հարցի կարգավորման վրա իր ազդեցությունն ունենալ։ Մինսկի խումբը մշտապես եղել էայն հարթակըորտեղ այդ երկու գերտերությունները համագործակցել ենիսկհիմա հնարավո՞ր է՝ հարաբերությունների սրումը մեզ համար բացասականհետևանքներ ունենալ։

– Չեմ կարծում, որ ուղղակի անդրադարձ կունենա։ Այս առումով առավել մեծ խնդիր է Հայաստանը և ոչ՝ Ղարաբաղը։ Հայաստանն այսօր խաչմերուկի առջև է։ Ռուսաստանն իր հնարավորությունների սահմանում՝ իմպերիալիստական դրսևորումներով, ուզում է Հայաստանն իր տիրապետության տակ պահել։ Միացյալ Նահանգներն էլ ուզում է Հայաստանը ինքնիշխան տեսնել և այդ առումով քայլեր է անում։ Այն, ինչ կատարվում է այսօր Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև, ուղղակի մեզ հետ կապված չէ։ Պարզապես Միացյալ Նահանգներն իր զորակցություններն է հայտնում այն բոլոր երկրներին, որոնց հետ լավ հարաբերություններ է ունեցել՝ Բալթյան երկրներ, Ուկրաինա, Վրաստան, և ինքնըստինքյան Հայաստանն էլ այդ  ամենից անմասն չի կարող մնալ։ ԱՄՆ-ն ուզում է տեսնել՝ արդյոք Հայաստանը պատրա՞ստ է լինել ինքնիշխան, եթե այո՝ զորավիգ կլինեն, եթե ոչ՝ արդեն ուրիշ հետևանքներ կարող  են լինել։

Գիտեք՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանում մի քանի անգամ եղել է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամ է գրանցվել, բայց դրանք ոչ մի ազդեցություն չեն ունեցել Ղարաբաղի վրա։ Ուզում եմ ասել՝ առաջին անգամ չէ, որ այդ երկու գերտերությունների միջև խնդիրներ են առաջանում, և այս անգամ էլ, ըստ իս, դա Արցախյան հարցի կարգավորման վրա ազդեցություն ունենալ չի կարող։

Այս երկու երկրների հարաբերությունների լարվածությունից  կարո՞ղ է օգտվելՖրանսիան և Ղարաբաղի հարցում ստանձնել դոմինանտ դեր։ Օլանդի համարՂարաբաղը առաջնահերթություններից մեկն էրըստ էության Մակրոնն էլ այդուղուց չի շեղվում։

– Չեմ կարծում, որ Ֆրանսիան կկարողանա դոմինանտ դերակատարություն  ունենալ։ Ֆրանսիան պարզապես կարող է միջնորդ լինել, դրական մոտեցում ունենալ, բայց ոչ ավելին։ Ֆրանսիայի շահերից չի ելնում լինել պրոարևմտյան՝ մանավանդ Թրամփի հետ, կամ, ասենք, պրոռուսական։ Ֆրանսիան այսօր այլ առաջնահերթություններ ունի՝ Իրան, Ուկրաինա, Թուրքիա, աֆրիկական  Սահելում, Սիրիա՝ գավաթը լեցուն է։ Ֆրանսիացիների համար Ղարաբաղի հարցում նախընտրելի է  լինել միջնորդ և չմտնել մի բանի մեջ, որից վերադարձ չկա։ Մակրոնի դիվանագիտությունը կարող է միայն սահմանափակվել միջնորդությամբ կամ որոշակի նախաձեռնողականությամբ, բայց դա ամենևին դոմինանտություն չի նշանակում։

– Դուք ասացիքոր Հայաստանն այսօր խաչմերուկի առաջ է։ Սերժ ՍարգսյաննԻրան կատարելիք այցի նախաշեմին նշեցոր Հայաստանը դեմ չէիրանական գազը Հայաստանի տարածքով Եվրոպա արտահանելու նախագծինեթե դա բավարարում է բոլոր կողմերի հետաքրքրություններին։ Այս քայլն ինչպե՞սեք գնահատում՝ արդյոք հստակ ակնարկ չէ՞ Եվրոպային։

– Հայաստանն այդ մասին առաջին անգամ չէ, որ հայտարարում է, ես չեմ կարծում՝ դա որևէ էական ազդեցություն ունեցող հայտարարություն է։

Այսօր Հայաստանը թե՛ ներքին և թե՛ արտաքին հարցերի խաչմերուկում է։ Երկու գլխավոր դեմքերը Հայաստանում այսօր ներքին հակասություն ունեն՝ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը: Նոր սերնդի ներկայացուցիչը Կարեն Կարապետյանն է, նա ավելի պրագմատիկ ու կարող ուժ է, ավելի կարգապահ է՝ ուզում է, որ Հայաստանում մթնոլորտ փոխվի։ Բայց ըստ երևույթին՝ նա հանրային կարծիքի առումով ավելի ռուսամետ է՝ իբրև «Գազպրոմի» նախկին փոխտնօրեն։ Սերժ Սարգսյանն ավելի հին սերնդի ներկայացուցիչ է, պատասխանատու է վերջին 10 տարիների վիճակի համար, բայց ավելի շատ եվրոպամետ է, քան ռուսամետ։ Պուտինը նրա հանդեպ մեծ վստահություն չունի։ Եվ այսօր Հայաստանում կա այդ ներքին հակասությունը, երկու գլխավոր դեմքերը թե՛դրական, թե՛ բացասական կողմեր ունեն։ Եթե Սերժ Սարգսյանը պետք է մնա վարչապետ՝ կնշանակի, որ ավելի շատ պրոեվրոպական քաղաքականություն պետք է տանի՝ հին մտածելակերպով, իսկ եթե Կարեն Կարապետյանը մնա վարչապետ՝ ուրեմն ավելի աշխույժ գործելակերպ կունենա։ Բայց այսօր սա է, որ չգիտենք՝ Կարապետյանը կմնա պրոռուսակա՞ն, թե՞ կփոխի իր կեցվածքը։

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance