Հայտնի է «Пусть говорят» շոուից Մալախովի հեռանալու պատճառը. հաղորդավարը հայր է դառնալու
LifestyleՀայտնի է «Пусть говорят» շոուից Անդրեյ Մալախովի հեռանալու պատճառը: «Дни»-ն գրում է, որ 45-ամյա հաղորդավարը հայր է դառնալու:
Մալախովը պատրաստվել է դեկրետային արձակուրդ վերցնել եւ, ըստ ամենայնի, հենց դա էլ նոր հաղորդավարի հետ կոնֆլիկտի պատճառ է դարձել:
Ո՛չ Անդրեյը, ո՛չ հեռռուստաալիքի ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբանել իրավիճակը:
Հիմա պարզվում է, որ ռուսական ամենավարկանիշային եւ սկանդալային շոուի վարողն Առաջին ալիքից հեռանում է դեկրետային արձակուրդի պատճառով: Մալախովի ընտանիքի ընկերները նշում են, որ նրա կինը՝ Նատալյա Շկուլյովան, շուտով մայր է դառնալու:

Զույգի մտերիմները պնդում են, որ հենց հղիությունն է խնդիրներ առաջացրել Առաջին ալիքում Մալախովի ճակատագրի լուծման ժամանակ: Ըստ լուրերի՝ տեղեկությունը, որ Մալախովը պատրաստվում է արձակուրդ վերցնել, պրոդյուսերների տարակուսանքն է առաջացրել: Մալախովին վերջնագրի տոնով ասել են, որ «Пусть говорят»-ը մանկամսուր չէ, եւ պետք է ընտրություն կատարի, ինքը հաղորդավա՞ր է, թե՞ դայակ:
Elle ամսագիրը պարզել է, որ նման հարցադրումը հաղորդավարն անընդունելի է համարել: ՌԴ Աշխատանքային օրենսգրք 256 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ երեխայի խնամքի նպատակով արձակուրդ կարող է տրամադրվել նաեւ նորածնի հորը կամ այլ ազգականի:
Կոնֆլիկտն առաջացել է ծրագրում նոր պրոդյուսերի՝ Նատալյա Նիկոնովայի ներգրավումից հետո: Նա գլոբալ փոփոխություններ է սկսել երկրի ամենաճանաչված՝ «Пусть говорят» հեռուստաշոուում, եւ առաջարկել հաղորդման շրջանակում ավելի շատ խոսել քաղաքականության մասին: