Նա 60 տարեկանից շատ ավելի մեծ է, բայց չունի ո՛չ կնճիռներ, ո՛չ կախված այտեր. նույնիսկ երիտասարդներն են նախանձում
LifestyleԴեմքի դիմակ կարելի է գործնականում ցանկացած մթերքից պատրաստել:
Բայց օսլան հրաշալի ազդեցություն է ունենում մաշկի վրա, հարթեցնում է այն:
Օսայով դիմակների պարբերական օգտագործման դեպքում մաշկն իսկապես դառնում է առաձգական, էլաստիկ, վերանում են թառամածության հետքերը:
Ի տարբերություն բոտոքսի՝ օսլան բացարձակ անվնաս է:
Դիմախաղն էլ նորմալ է մնում:
EnterTrain-ը ներկայացնում է օսլայի հիմքով դիմակների առավելությունները և դրանց պատրաստումը: Օսլայով դիմակ կնճիռների դեմ

Կանայք նշում են օսլայի սնուցող, սպիտակեցնող և վիտամիններով հարստացնող ազդեցությունը, ինչն օգտակար է նաև ծերացման առաջին նշանների կանխարգելման համար:
Օսլան նաև կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը՝ չոր մաշկը կդադարի թեփոտվել, յուղոտը՝ փայլել:
Սակայն օսլայով դիմակները հակացուցումներ ունեն՝ թարմ վերքեր կամ բորբոքումներ դեմքի վրա:
Օսլայով տնային կոսմետիկ պրոցեդուրաները խորհուրդ է տրվում անել շաբաթական 2 անգամ 1-2 ամիս՝ կախված ծերացման և թառամածության նշանների՝ կնճիռների, տոնուսի և առաձգականության կորստի արտահայտվածությունից: Հարթեցնող դիմակ լոլիկով

Բաղադրիչները/Պատրաստումը և կիրառումը՝
- 1 լոլիկ
- 1 ձվի դեղնուց
- 1 թ. գ. կարտոֆիլի օսլա
- 1/2 թ. գ. ձիթապտղի յուղ
1. Լոլիկի կեղևը մաքրիր, փափկամիսը ճզմիր և ավելացրու մնացած բաղադրիչները:
2. Պատրաստի խառնուրդը հավասարաչափ քսիր դեմքիդ՝ բացի աչքերիդ շրջակա հատվածից, թող 15 րոպե: Հետո դիմակը լվա տաք ջրով: Սնուցող քսուք քսիր: Բանանով սնուցող դիմակ բոտոքսի ազդեցությամբ
Բաղադրիչները/Պատրաստումը և կիրառումը՝
- 1 ճ. գ. բանանի միջուկ
- 1 ճ. գ. կարտոֆիլի օսլա
- 1 ճ. գ. սերուցք
1. Խառնիր բաղադրիչները մինչև համասեռ զանգված ստացվի:
2. Դիմակը քսիր մաքուր դեմքիդ, թող 15 րոպե: Լվա սենյակային ջերմաստիճանի ջրով, մաշկդ խոնավեցրու:
Դեմքի մաշկի պարբերական խնամքի համար կարելի է օսլան օգտագործել ոչ միայն դիմակներում: Դրանով կարելի է փոխարինել լվացվելու միջոցը, հատկապես թառամած և զգայուն մաշկի դեպքում: Լվացվելու համար այս խառնուրդը պատրաստիր՝ 1 թ. գ. կարտոֆիլի օսլա ավելացրու 1 լ. սենյակային ջերմաստիճանի եռացած ջրին: Միջոցով լվացվելուց հետո դեմքդ ողողիր մաքուր ջրով:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը