Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայկական թիմն առաջ է անցել եվրոպական մի շարք հայտնի բուհերի թիմերից

Interview
Մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադային, որն անց էր կացվում Բուլղարիայում, մասնակցում էր նաև Հայաստանի թիմը: Մեր մաթեմատիկոսներն այս անգամ բավականին բարձր արդյունքների են արձանագրել՝ նվաճելով երկու ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ:
 
ԵՊՀ և Հայաստանի Ամերիկյան համալսարանների դասախոս Կարեն Քեռյանը, ով արդեն 5 տարի է Հայաստանի մաթեմատիկայի ուսանողական թիմի ղեկավարն է, Orer.news-ի հետ զրույցում ասաց, որ մաթեմատիկա առարկայի հանդեպ հետաքրքրությունը թեև շատերի կարծիքով բիզնես ուղղություն չի համարվում, սակայն այսօր այն բավականին լայն կիրառություն ունի ողջ աշխարհում: Այն նաև կարող է օգնել տարբեր բիզնեսներ հիմնելու և հաջողությամբ զարգացնելու համար: Նա նաև փարատեց ձևավորված այն կարծիքը, թե ժամանակակից երիտասարդները չեն հետաքրքրվում ճշգրիտ գիտական ուղղություններով, նշելով, որ ներկայում թե՛ մաթեմատիկայի և թե՛ բոլոր ճշգրիտ գիտությունների հանդեպ մեծ է հետաքրքրությունը:
 
«Ինչ վերաբերում է ոչ կիրառական մաթեմատիկային, ապա ունենք բավականին լավ կարողություններ ունեցող ուսանողներ, ովքեր շատ հետաքրքրված են այդ մասնագիտությամբ: Կան ուսանողներ, որոնք իրենց ուսումը շարունակում են դրսում, բայց հարկ եմ համարում նշել, որ նրանք կարող են Հայաստանում շարունակել ուսումը և բավականին լավ արդյունքերի հասնել»,- ասաց Կ. Քեռյանը:
 
 
Խոսելով Մաթեմատիկայի ուսանողական միջազգային օլիմպիադայի մասին, նա նշեց, որ ոչ բոլոր տաղանդավորներն են փոքր տարիքից հնարավորություն ունենում օլիմպիադաներին մասնակցել, բայց շատ օրինակներ կան, երբ փոքր տարիքից զբաղվելով օլիպիադաներով, հետագայում տվյալ ուղղությամբ են շարունակել ուսումը և դարձել են բարձրակարգ մասնագետներ:
 
 
Նշենք նաև, որ Հայաստանի թիմը 2005 թվականից է մասնակցում Մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադային: Սկզբնական շրջանում միայն ԵՊՀ-ի թիմն է եղել, իսկ 2014-ից ԵՊՀ-ին են միացել նաև Հայաստանի Ամերիկյան և Հայ-ռուսական Սլավոնական համալսարանների ուսանողները: Կ. Քեռյանի տեղեկացմամբ՝ նման հեղինակավոր օլիմպիադաներին մասնակելն այլևս խնդիր չէ հայ ուսանողների համար:
 
 
«Մասնակիցների ընտրությունը կատարվում է տեղական օլիմպիադաների միջոցով, իսկ լավագույնները որոշակի պարապմունքներ անցնելուց հետո մեկնում են օլիմպիադայի միջազգային փուլին մասնակցելու: Առաջընթացը բավականին մեծ է: Եվ եթե մինչև 2015 թվականը Հայաստանի թիմին հաջողվել է ընդամենը երկու ոսկե մեդալ վաստակել, ապա անցյալ և այս տարի պատկերն անհամեմատ բարելավվել է: 2016 և 2017 թվականներին արդեն երկուական ոսկե մեդալ են նվաճել հայ ուսանողները, իսկ թիմային արդյունքով 20-րդ տեղից հասել ենք 7-րդը, ինչը համարվում է բավականին լավ արդյունք: Մրցակցությունը բավականին լուրջ էր և ներկա արդյունքը խոսում է այն մասին, որ մեր թիմը նրանցից մեծ մասից ավելի ուժեղ էր, այդ պատճառով էլ կարողացավ առաջ անցնել»,- ասաց Կ. Քեռյանը:
 
Ի դեպ, միջազգային օլիմպիադան կազմակեպվում է աշխարհում հայտնի համալսարանների թիմերի միջև, որին այս տարի մասնակցել են 75 հայտնի բուհերի թիմեր: Հայաստանի թիմին հաջողվել է հաղթել եվրոպական մի շարք հայտնի համալսարանների ներկայացուցիչների, ինչպիսիք են, օրինակ՝ Մոսկվայի պետական, Վիեննայի և այլ համալսարանների խմբերը:
 
Հավելենք, որ Մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիպիադայում առաջին տեղը զբաղեցրել է Իսրայելի ազգային թիմը, երկրորդ տեղը բաժին է հասել Պետերբուգի համալսարանի խմբին, իսկ երրորդ տեղը գրավել է Մոսկվայի ֆիզիկատեխնոլոգիական ինստիտուտի թիմը:
 
Զրույցի վերջում Կ.Քեռյանը մաթեմատիկա ուսումնասիրողներին մաղթեց, որ բոլորն էլ աշխատեն իրենց գիտելիքները հարստացնելու ուղղությամբ և, ինչպես փորձն է ցույց տալիս, արդյունքները երկար սպասեցնել չեն տա:
 
 
Նշենք նաև մեր թիմի անդամների և հաղթողների անունները՝ Գևորգյան Ալբերտը և Վազգեն Միքայելյանը անհատական պայքարում վաստակել են ոսկե մեդալներ, Կարագուլյան Ավետիքը և Մնացականյան Գևորգը վաստակել են արծաթե մեդալներ, Քոսյան Արտյոմը և Քոչարյան Հրաչյան արժանացել են բրոնզե մեդալների, իսկ Մաթոսյան Նաիրան և Առաքելյանը Էրիկը ստացել են մասնակցության վկայականներ:
 
Հաջողություն մաղթենք բոլորին և հուսանք, որ առաջիկայում է՛լ ավելին կլինեն մեր նվաճումները թե՛ անհատական և թե՛ թիմային պայքարում:
 
Արմինե Գրիգորյան
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine