Իսպանիան Վենեսուելայից պահանջել է ազատել բոլոր քաղբանտարկյալներին
International newsԻսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտնել է, որ Վենեսուելայի իշխանությունները պետք է ազատեն բոլոր քաղբանտարկյալներին: Այս մասին հայտնում է 24 Horas հեռուստաալիքը:
«Առաջին հերթին մենք դատապարտում ենք բռնությունը, երկրորդ հերթին ազատ և ժողովրդավարական ընտրություններ ենք պահանջում, երրրորդ հերթին պահանջում ենք ազատել բոլոր քաղբանտարկյալներին: Այսօր Վենեսուելայում 620 քաղբանտարկյալ կա», - ասել է Ռախոյն Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ի հետ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ռախոյի խոսքով՝ Իսպանիայի կառավարությունը «պահանջում է Վենեսուելայի համար նույնը, ինչ Իսպանիայի համար՝ ազատություն, ժողովրդավարություն, մարդկանց և նրանց իրավունքների հանդեպ հարգանք»:
Վարչապետը հիշեցրել է, որ Իսպանիայի իշխանությունները չեն ճանաչում Վենեսուելայի սահմանադրական ժողովի ընտրությունների արդյունքը: