Ռուսաստանը կկրճատի դոլարից կախվածությունը. ՌԴ փոխարտգործնախարար
International newsՌուսաստանը կկրճատի դոլարից իր տնտեսության կախվածությունը՝ ի պատասխան ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է Rambler News Service-ը:
«Տնտեսությունը կհիշեցնի իր մասին և՛ լավ, և՛ վատ առումով: Մենք, իհարկե, կակտիվացնենք ներմուծման փոխարինման, ամերիկյան վճարային համակարգերից, որպես հաշվարկային արժույթ՝ դոլարից կախվածության նվազեցման հետ կապված աշխատանքը»,- ասել է դիվանագետը:
Նա հավելել է, որ դա «հրատապ անհրաժեշտություն է դառնում»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու մասին օրենքը: