Սեքսի մասին փաստեր, որոնց վերաբերյալ աշխատում են չխոսել
LifestyleArmenia24.info-ն գրում է.
Գրեթե բոլորը խաբում են կամ գլուխ են գովում սեքսի քանակի մասին
Եթե քո մոտ սեքսի առումով չոր ամիսներ են, ապա մի մտահոգվիր, շատ հավանական է, որ քո ընկերոջ մոտ այն ավելի երկար է տևում, չնայած այն հանգամանքին, որ նա առասպելներ է պատմում:
Եվ այն մասին, թե ինքն ինչպիսի սիրեկան է անկողնում
Կրկին մի մտահոգվիր, սա մտած է մարդկային խառնվածքի մեջ, ոչինչ անել չես կարող:
Մի շարք տղամարդիկ պատրաստ են ամեն ինչի՝ առանց ապահովիչ սեքսի համար
Այո, զարմանալ պետք չէ, տղամարդկանց մի զգալի խումբ կա, որը կհորինի ցանկացած պատմություն, միայն թե սեքսով զբաղվի առանց ապահովիչ: Այդ խմբի մոտ, ապահովիչը թուլացնում է էրեկցիան կամ նա ինքն է այդպես տրամադրել իրեն՝ ենթագիտակցորեն:
Ոչ բոլորն են խոսում հիվանդությունների մասին
Եթե անգամ, Ձեր զուգընկերոջը կամ զուգընկերուհուն երեք անգամ հարցնեք, թե նա ունի՞ հիվանդություն, ունենալու պարագայում անգամ, շատ հավանական է, որ ստանաք բացասական պատասխան:
Պարտադիր չէ, որ միաժամանակ հասնեք օրգազմի
Այդպիսի բաներ, հիմնականում լինում են ֆիլմերում: Մի տրվեք նախապաշարմունքներն ու փորձեք կրկնել նույնը: Պարզապես թուլացեք և հաճույք ստացեք:
Սեքսից հետո մի քնեք
Նախ գնացեք բաղնիք և զուգարան, լվացվեք, դա նվազեցնում է վարակիչ հիվանդություններ ձեռք բերելու վտանգը: Շատ դեպքերում, կարելի է փոխել նաև անկողինը:
Եթե անգամ չեք համբուրվում, դա նորմալ է
Կա տարածված կարծիք, որ եթե զույգերը սեքսի ժամանակ չեն համբուրվում, ապա գործողությունը մեխանիկական է: Բնավ ոչ: Անգամ միսիոներական դիրքի ժամանակ, երբ զույգերից մեկը չի նախաձեռնում համբուրվելու գործընթացը, դա դեռ չի նշանակում թե մյուսն իրեն դուր չի գալիս: Պարզապես կան մարդիկ, ովքեր համբուրվել չեն սիրում:
Հրապարակման պատրաստեց armenia24.info-ն: