Ի՞նչ ընտանեկան լուսանկարներ են հրապարակում հայ հայտնիները (Photo)
LifestyleԸնտանեկան արժեքները հայ հասարակության մեջ միշտ առաջնային են, եթե ոչ ամենագլխավորը: Սա լավ գիտեն նաև հայ հայտնիները, որոնք, չնայած իրենց մասնագիտական ծանրաբեռվածությանը՝ միշտ հասցնում են հագեցած ու գեղեցիկ ժամանակ անցկացնել հարազատների հետ ու երբեմն էլ լուսանկարներ հրապարակել: Իսկ ի՞նչ ընտանեկան լուսանկարներ են վերջին շրջանում հրապարակել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները վերջին օրերին՝ դիտեք ֆոտոշարքում.
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը լուսանկար է հրապարակել, որը նա այսպես է մակագրել՝ #brothers#and #wives (եղբայրներ ու կանայք): Լուսանկարում Հրանտ Թոխատյանի եղբայն է՝ տիկնոջ հետ:

Իսկ ահա Հրանտ Թոխատյանն էլ օրերս հրապարակել է լուսանկար, որտեղ նա իր երեք զավակների՝ Արամի, Հայկի և Լիլիթ հետ է:

Լիլիթ Բաբասյանն էլ՝ ամուսնության 6-ամյակի առիթով լուսանկար է հրապարակել ամուսնու հետ և այն մակագրել այսպես. 6 տարի է՝ ինչ միասին ենք, բայց մինչ օրս էլ բացահայտում ենք միմյանց:
.jpg)
Դերասան Գրիգր Դանիելյանն էլ եգիպտական հանգստից լուսանկար է հրապարակել որդիների հետ.

Սարգիս և Մանո Գրիգորյաններն էլ համատեղ լուսանկար են հրապարակել՝ աշխատավայրից: Ինչպես գիտեք, զույգը, բացի հեռուստահաղորդավարությունից, նաև հանդիսություններ է վարում:
.jpg)
Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն էլ հարսանեկան լուսանկար է տեղադրել ու հրապարակումը նվիրել իր ու ամուսնու համատեղ կյանքի երկրորդ տարեդարձին:

Իսկ ահա Արամ Վարդևանյանն էլ ընտանեկան լուսանկար է հրապարակել՝ որդու՝ Ռուբենի ծննդյան մեկամյակի կապակցությամբ, որին կից հուզիչ գրառում է արել.

Դե իսկ երգչուհի Սիրուշոն էլ լուսանկարներ է հրապարակել ծնողների հետ համատեղ հանգստից:
