Թբիլիսիում և Քութաիսիում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքերի դրոշներն իջեցվել են «օգոստոսյան պատերազմի» 9-րդ տարելիցի առնչությամբ
International newsԱյսօր առավոտյան Թբիլիսիում և Քութաիսիում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքերի դրոշները միաժամանակ իջեցվել են 2008 թվականի օգոստոսյան պատերազմի 9-րդ տարելիցի առնչությամբ՝ ի հիշատակ «Վրաստանի անկախության և միասնության համար նահատակվածների», գրում է Грузия Online-ը:
Վրաց-օսական կամ ռուս-վրացական պատերազմի հետևանքով, ըստ լրատվամիջոցի, զոհվել է Վրաստանի 408 քաղաքացի, նրանցից 170-ը՝ զինծառայող, ՆԳՆ-ի 14 աշխատակից, 228 քաղաքացիական անձ: Վիրավորների և տուժածների թիվը եղել է 2.232, նրանց թվում 1.045-ը՝ զինծառայող: Պատերազմի հետևանքով Վրաստանում 30 հազար մարդ դարձել է փախստական:
Պատերազմը տևել է հինգ օր, հրադադարի մասին համաձայնագիրը կնքվել է 2008 թվականի օգոստոսի 12-ին: