Բրյուսելում ոստիկանությունը կրակ է բացել կասկածելի ավտոմեքենայի վրա
International newsԲրյուսելում ոստիկանությունը կրակ է բացել կասկածելի ավտոմեքենայի վրա։ Reuters-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Մոլենբիկ թաղամասում։ Վարորդն իրեն կասկածելի է պահել ու չի կանգնեցրել մեքենան կարմիր լույս տակ։ Ձերբակալվելուց հետո նա հայտնել է, որ մեքենայում պայթուցիկ կա։ Այդ կապակցությամբ դեպքի վայր են կանչել սակրավորների։ Ոստիկանությունը փակել է փողոցները ու տեղի բնակիչներին խնդրել տնից դուրս չգալ։