Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Իսրայելը Սիրիայի հարցով գաղտնի բանակցություններ են վարել. Haaretz
International newsՌուսաստանի, Միացյալ Նահանգների և Իսրայելի ներկայացուցիչները գաղտնի բանակցություններ են վարել, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել Սիրիայի հարավում հրադադարի հաստատմանը և Իսրայելի ու Հորդանանի հետ Սիրիայի սահմաններին անվտանգության գոտիներին, գրում է Haaretz-ը:
Լրատվամիջոցը գրում է, որ հանդիպումները տեղի են ունեցել Հորդանանի մայրաքաղաք Ամմանում և եվրոպական մայրաքաղաքներից մեկում: Բանակցություններին Իսրայելը հանդես է եկել Սիրիայում անվտանգության գոտիների վերաբերյալ համաձայնության դեմ՝ նշելով Սիրիայից իրանցի զինվորներին դուրս բերելու անհրաժեշտությունը:
Նշվում է, որ բանակցությունները կայացել են հուլիսի 7-ից մի քանի օր առաջ, երբ գերմանական Համբուրգ քաղաքում «Մեծ քսանյակի» երկրների վեհաժողովին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցից հետո հայտարարվեց, որ ձեռք է բերվել համաձայնություն սիրիական Դերաայի և Էլ Քունեյթրայի շրջաններում հրադադարի մասին: