Չինաստանում երկրաշարժից հետո ավելի քան 45 հազար զբոսաշրջիկի են տարհանել
International newsՉինաստանի Սիչուան նահանգի իշխանությունները հզոր երկրաշարժից հետո ավելի քան 45 հազար զբոսաշրջիկի են տարհանել վտանգավոր շրջաններից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Զբոսաշրջային գործակալությունները հայտարարել են երկրաշարժից հետո նահանգի ամենահայտնի վայրերից մեկում՝ Ցզյուչժայգոու ազգային պարկում տուրերի չեղարկման մասին:
Աղետի գոտում ավելի քան հազար շինություն է վնասվել, ճանապարհներ են փակվել, էլեկտրաէներգիան մատարարվում է խափանումներով: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, որոնց մասնակցում են փրկարարներ, զինծառայողներ, ոստիկաններ եւ հրշեջներ:
6.5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երեկ, որին շուրջ 770 հետցնցում է հետեւել: Վերջին տվյալներով՝ 19 մարդ է զոհվել, 247-ը՝ տուժել: