Թաիլանդի քաղաքացին միապետությանը վիրավորելու համար դատապարտվել է 18 տարի ժամկետով ազատազրկման
International newsԹաիլանդի քաղաքացին ռազմական տրիբունալի կողմից դատապարտվել է 18 տարի ժամկետով ազատազրկման՝ Facebook-ում 6 գրառմամբ կիսվելու համար, որոնց բովանդակությունը, Թաիլանդի դատական մարմինների պնդմամբ, անարգում է երկրի միապետությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով դատապարտյալի փաստաբանին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Տխարան (սա միակ անունն է, որով փաստաբանը կոչել է ամբաստանյալին) ձերբակալվել է 2015 թվականին, երբ երկրում դեռ գործել է անվտանգության հատուկ ռեժիմը, և Թաիլանդի Քրեական օրենսգրքի 112 հոդվածով բոլոր գործերը («միապետությանն անարգելը») փոխանցվել են ռազմական տրիբունալներին: Այդ կապակցությամբ մեղադրյալը բողոքարկման իրավունք չունի:
Նշվում է, որ 61-ամյա Տխարան մեղադրվել է թագավորությունն անարգելու վեց դրվագի համար, որոնցից յուրաքանչյուրի համար 112 հոդվածի համաձայն նա կարող էր դատապարտվել 15 տարի ժամկետով ազատազրկման: Այնուամենայնիվ, տրիբունալը սահմանափակվել է յուրաքանչյուր դրվագի համար երեքական տարի ազատազրկմամբ՝ դատապարտելով նրան 18 տարի ժամկետով ազատազրկման: