«Իմ ծննդյան օրը այլևս համարում եմ ապրիլի 2-ը, այդ օրը նորից եմ ծնվել». Ապրիլյան պատերազմի հերոսը 21 տարեկան է
LifestyleԱպրիլյան պատերազմի մասնակից Արման Ավետիսյանն այսօր նշում է ծննդյան 21-րդ տարեդարձը: Մերօրյա հերոսին առաջինը շնորհավորել են ընկերները՝ կեսգիշերային անակնկալ այցելությամբ: Տոնական այս օրն էլ անցկացնելու է հայրենի Արարատ գյուղում՝ հարազատների ու մտերիմների միջավայրում:
«Երեկոյան հյուրեր ունենք, ինչպես ավանդաբար է լինում՝ հարազատներով կհավաքվենք ու կնշենք: Ընտանիքիս անդամները սիրում են տոն սարքել, ես էլ նրանց հետ ուրախանում եմ, որ իրենց տրամադրությունը չկոտրեմ»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Արմանը:
«Իմ ծննդյան օրը այլևս համարում եմ ապրիլի 2-ը, մեկ տարի առաջ այդ օրը ես նորից եմ ծնվել: Այս տարի ԱՄՆ-ում էի, մորաքրոջս ընտանիքի հետ նշեցինք: Ճիշտ է, շատ ընտանիքներում տխրություն է, տարելից, որն ինձ համար ցավալի է, բայց ինձ համար էլ ապրիլի 2-ը վերածնունդ է»,- նշեց նա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ: