Աֆրիկացի ապօրինի միգրանտներով նավակը կառանել է Իսպանիայի լողափում
International newsԱֆրիկայից մի քանի տասնյակ ապօրինի միգրանտ տեղափոխող նավակը կառանել է Իսպանիայի հարավում գտնվող լողափներից մեկում, որտեղ բազմաթիվ հանգստացողներ են եղել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կառանելուց անմիջապես հետո միգրանտները լքել են նավակը: Իսպանիա հասնելու համար նրանք հատել են Ջիբրալթարի նեղուցը:
Հայտնի է, որ վերջերս կտրուկ աճել է միգրանտների թիվը, որոնք Իսպանիա են հասնում ծովով: Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ տարվա սկզբից այս ճանապարհով երկիր է ժամանել 8.183 մարդ: