Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում հարգել ՉԺՀ-ի ինքնիշխանությունն ու շահերը
International newsՊեկինը հայտնել է, որ ԱՄՆ սադրանքները իրեն պարտավորեցնում են պատշաճ քայլեր ձեռնարկել երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, մեկնաբանելով USS John S. McCain ամերիկյան հածանավի մուտքը Հավա-չինական ծովի ջրային տարածք առանց Չինաստանի կառավարության թույլտվության։
Դիվանագետը նշել է, որ Չինաստանն ունի անվիճարկելի ինքնիշխանություն Նանշա կղզիների ու դրան հարակից ջրային տարածքի հանդեպ, եւ ամերիկյան նավն իր գործողություններով խախտում է թե Չինաստանի օրենսդրությունը, թե միջազգային իրավունքը, վտանգելով երկու կողմերի բանակների ներկայացուցիչներին։
Դիվանագետը նաեւ նշել է, որ Չինաստանը վճռական է տրամադրված իր տարածքային ինքնիշխանությունը ու ծովային շահերը պաշտպանելու հարցում։ Իսկ ԱՄՆ-ի կողմից սադրանքը պարտավորեցնում է քայլեր ձեռնարկել՝ երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։
«Պետք չէ ձեռնարկել նոր գործողություններ, որոնք կվնասեն ԱՄՆ-ի ու Չինաստանի փոխգործակցությանն ու տարածաշրջանի կայունությանը»,- հայտնել է նա։