Մադուրոն ցանկանում է հանդիպել Թրամփի հետ
International newsՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ցանկանում է հանդիպել ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, փոխանցում է AP–ն։
Նոր սահմանադիր ժողովի անդամներին ուղերձում Մադուրոն Վենեսուելայի արտաքին գործերի նախարարին հանձնարարել է դիմել ԱՄՆ–ին՝ խնդրելով Թրամփի հետ հեռախոսազրույց կամ հանդիպում կազմակերպել հաջորդ ամիս, ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։
«Պարոն Դոնալդ Թրամփ, ահա իմ ձեռքը»,–ասել է Մադուրոն՝ հավելելով, որ ԱՄՆ–ի հետ ցանկանում է այնքան ամուր հարաբեություններ, ինչպես Ռուսաստանի։