Մեքսիկայում բախումների հետեւանքով բանտում 9 դատապարտյալ է մահացել
International news9 դատապարտյալ է մահացել եւ եւս 11–ը վիրավորվել են Մեքսիկայի սահմանամերձ Ռեյնոսա քաղաքի բանտում բախումների հետեւանքով, փոխանցում է AP–ն։
Տեղի իշխանությունների խոսքով՝ ծեծկռտուքին դառապարտյալների երկու մրցակից խումբ է մասնակցել։ Հսկիչները կրակ են բացել՝ իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար։