Հանելուկային կողոպուտ. ո՞ր հարցում է ստում պահակը
LifestyleBlognews.am-ը գրում է.
Այսօրվա մեր գլուխկոտրուկը նվիրված է դետեկտիվի, հանելուկային իրադարձությունների և հանցագործությունների հետաքննության բոլոր սիրահարներին: Հերթական անգամ առաջարկում ենք Ձեզ մի քանի րոպեով վերածվել Շերլոկ Հոլմսի կամ Միսս Մարփլի և օգնել բացահայտել մի փոքրիկ գործ: Ձեզանից պահանջվում է միայն ուշադրություն՝ պատմությունն ընթերցելու ընթացքում:
- Ցավոք սրտի, այսօր չենք կարող Ձեր աշխատավարձերը բաժանել,- աշխատողներին հայտնեց պիցցերիայի տնօրենը՝ հավաքելով նրանց միջանցքում:
- Իսկ ինչո՞ւ,- հետաքրքրվեց Արմենը՝ պիցցայի առաքիչներից մեկը:
- Դա Ձեզ կբացատրի մեր նոր պահակ Դավիթը,- պատասխանեց տնօրենը:
Պահակը դուրս եկավ դժգոհ աշխատակիցների խմբից և ասաց.
- Ես անցնում էի այս միջանցքով, իսկ ձեռքիս գումարով լի պարկ կար, որը տանում էի հաշվապահություն: Հանկարծ կոշիկիս քուղերը քանդվեցին, և ես կանգ առա ետնամուտքի մոտ՝ դրանք կապելու: Հանկարծ դուռն ուժգնորեն բացվեց և հարվածեց գլխիս: Ես միանգամից կորցրի գիտակցությունս, իսկ երբ ուշքի եկա, գումարով լի պարկն այլևս չկար:
- Դու իսկական խաբեբա ես, Դավի՛թ, - բղավեց Արմենը: Նա բռնեց Դավիթի օձիքից և հարցրեց. «Դե ասա՛, ո՞րտեղ է գումարը»:
Շարունակությունը՝ այստեղ: