Գերմանիայում մինի-տնակներ կկառուցեն փախստականների համար
International newsԳերմանիան, որտեղ շուրջ 900 000 ներգաղթյալ է հանգրվանել, նրանց համար մինի-տներ կկառուցի:
Ինչպես հայտնում է Euromag-ը, նախագիծը, որի մանրամասները դեռևս քննարկվում են, ծնունդ է առել դեռևս 2015 թվականին մի ճարարապետի մտքում, որը հսկայական հերթի առաջ էր հայտնվել Բեռլինի փախստականների համար նախատեսված սոցիալական կենտրոնում:
Խոսքը մայրաքաղաքում բնակվող ճարտարապետ Վան Բո Լե-Մենցելի մասին է, ով ստեղծել է մինի-տնակի մոդելը, որը թույլ է տալիս տանիքով ապահովել փախստականներին:
«Երեք մեխի և երկու տախտակի» օգնությամբ կառուցվելիք տների նախագիծն ստացել է Tiny House University անվանումը և միավորել է ինչպես ճարտարապետներին ու դիզայներներին, այնպես էլ փախստականներին: Նախագծի հեղինակների խոսքով՝ նման տներում ապաստան կարող են գտնել ոչ միայն փախստականները, այլև չքավորները: