«Սիրիայի քրդերը զգուշացրել են Թուրքիային, որ զերծ մնա Աֆին քաղաքի շրջակայքում ռազմական գործողություններ անելուց». թուրքագետ
International newsԱյսօր լրագրողների հետ զրույցում թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը, խոսելով սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Իրաքում կայանալիք Քուրդիստանի անկախացման հանրաքվեից, նշեց, որ դրա քարոզը բուռն է ընթանում:
«Իրաքյան քուրդ ղեկավարությանը, ի հակադրություն ընդդիմադիր Գոլանի եւ Քոմել (Քրդստանի իսլամական խմբավորում) կուսակցությունների, որոշել է, որ պետք է մասնակցի «Ոչ»-ի քարոզարշավին։ Թվում էր, թե քրդերը միասին պետք է պայքարեն անկախության համար, բայց այդպես չէ: Նշյալ կուսակցությունները պատճառաբանում են, որ ժամանակը չէ անկախության հանրաքվե իրականացնելու, քանի որ քրդական ժողովուրդն այդպես հարվածի տակ է ընկնելու: Իրականում նրանք անհամաձայնություններ ունեն իրար միջ»,- ասաց նա՝ նկատելով, որ Եվրոպան, ԱՄՆ եւ ՌԴ-ն չեն արձագանքել իրաքյան քրդերի անկախացման գործընթացին, թեպետ Քուրդիստանում 20 դիվանագիտական ներկայացուցչություն կա, այդ թվում եվրոպական երկրներից: Թուրքագետը կարծում է, որ պետականության բոլոր հիմքերը կան, որ իրաքյան քրդերն անկախություն ձեռք բերեն:
«Շեյխերի միջեւ ազդեցության ոլորտի բաշխման պայքար է գնում: Դուրս են եկել իրենց ստեղծվելիք պետականության դեմ, որ հետագա իշխանությունը տարածեն Քուրդիստանի վրա: Իրենց մոտ դեռեւս շեյխական մտածելակերպ է, կարծում են, որ պետություն այդպես է կառավարվելու»,-շարունակեց Հովհաննիսյանը:
Ըստ մասնագետի՝ ակտիվացում է նկատվում Սիրիայի քրդերի մոտ, ինչը շահեկան չէ նաեւ Թուրքիային:
«Սիրիայի քրդերը զգուշացրել են Թուրքիային, որ զերծ մնա Աֆին քաղաքի շրջակայքում ռազմական գործողություններ անելուց, որը սիրիացի քրդերի մայրաքաղաքն է:
Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմն օգոստոսի 9-ին արտակարգ ժողով հրավիրեց եւ որոշեց Սիրիայի հետ միակ սահմանակից անցակետը փակել՝ դարձնելով միակողմանի: Պատճառն այն է, որ դրանով քրդական իսլամական համայնքի ներկայացուցիչները փորձում են ներթափանցել Թուրքիա եւ իրականացնել ռազմական գործողություններ»,- ընդգծեց թուրքագետը: